
Սալոնիկում (Հունաստան) Վրաստանի 49-ամյա քաղաքացին դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման։
Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա նախ փորձել է փախչել, իսկ հետո գլխով հարվածել է ոստիկանին ու կծել նրա շրթունքը։ Հետո ասել, որ հեպատիտ C ունի։
Ոստիկանին հակաբիոտիկներ են նշանակել և պատվաստում արել, գրում են տեղական լրատվամիջոցները։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կալանավորը գողություն կատարելու համար գործիքներ է ունեցել, սակայն նա հերքում է։