
Ըստ «Radio Marneuli»-ի` Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղում երկու տարեկան երեխա է մահացել, հավանաբար աղյուսների վայր ընկնելու հետևանքով։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել տանը։
Փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ անձին կյանքից զրկել։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։