Այսօր` նոյեմբերի 12-ին, փորձեցինք պարզել Նինոծմինդա քաղաքում արդյոք կա գնաճ։
Պարզելու համար NOR-ի լրագրողները անցկացրեցին հարցում։ Մրգավաճառներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Ամեն տարի էլ այս սեզոնին գների աճ է նկատվում, թանկանում են այն մրգերը, որի սեզոնը արդեն վերջանում է, չնայած մի կողմից էլ գնաճ է նկատվում ցիտրուսային մրգերի վրա»։
Մեկ այլ մրգավաճառ էլ նշեց․ «Ամեն տարվա համեմատ այս տարի թանկացել է մանդարինը, քանի որ բերքը քիչ է»։
Հարցումից պարզ դարձավ, որ բնակիչները տարբեր կարծիքի են թանկացումների հետ կապված։
Որոշ բնակիչներ ասացին, որ սեզոնային թանկացումներ են, ոմանք համեմատություներ արեցին Ախալքալաքի գների հետ, ասելով, որ Նինոծմինդայում ավելի էժան է, ոմանք էլ ասացին. «Ամեն ինչ առհասարակ թանկ է , ով ինչպես ուզի կվաճառի»։
Մանրամասները աուդիոնյութում․
Մեկ կիլոգրամ տանձը 3 լարի է
Մեկ կիլոգրամ խնձորն արժի 4-ից մինչև 4. 50 լարի
Մեկ կիլոգրամ խաղողն արժե 4․50 լարի
Արքայախնձորի մեկ կիլոգրամը 3․5 լաիից տատանվում է մինչև 4 լարի
Մեկ կիլոգրամ մանդարինը՝ 2-ից մինչև 4 լարի
Լիմոնի 1 կիլոգրամն արժե 3 լարի
Նարնջի 1 կիլոգրամը արժե 4.50 լարի
Կիվիի 1 կիլոգրամն արժե 3 լարի
Բանանի 1 կիլոգրամը արժե 4․50 լարի