Նոր ծրագիր, որը կաջակցի փոքր և միջին բիզնեսին

Նոր ծրագիր, որը կաջակցի փոքր և միջին բիզնեսին

Մայիսի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ “Աջակցություն Վրաստանի փոքր և միջին արտադրողներին” նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը տարածաշրջանների բնակիչներին թույլ է տալիս ներկայացնել բիզնես-նախագծեր: Նախագծերի հայտերն ընդունվում են մայիսի 15-ից մինչև մայիսի 31-ը:

Փոքր և միջին բիզնեսին աջակցելու նախագիծը իրականացվում է «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրենից նախատեսում է տեխնիկական օգնություն, ուսուցում և անհատական խորհրդատվություններ: «Արտադրիր Վրաստանում» ծրագիրը գործում է արդեն 3 տարի, և այս ժամանակահատվածում ֆինանսավորում են ստացել 3205 նախագիծ, որոնց գումարը կազմել է 25 900 000 լարի:

Լավագույն բիզնես-գաղափարների հեղինակներին հնարավորություն կտրվի անցնել հատուկ թրենինգ, կազմել պրոֆեսիանալ բիզնես-նախագիծ և մրցութային կարգով ստանալ համաֆինանսավորում իր գաղափարնեևի իրականացման համար: 1 ձեռներեցին կտրվի մինչև 5 հազար լարի, 2 ձեռներեցին` մինչև 10 հազար լարի, իսկ 3 ձեռներեցին մինչև 15 հազար լարի գումար:

Համաֆինանսավորում ստանալու դեպքում ձեռներեցից կպահանջվի նվազագույնը 20% ֆինանսական մասնակցություն բիզնես նախագծում:

Գերապատվությունը տրվում է այն նախագծերին, որոնց հեղինակները 25-35 տարեկան կանայք են, եթե դրանք նոր են և մունիցիպալիտետում չեն իրականացվել:
Նախագծերի հայտերը կարող եք ներբեռնել
www.qartuli.ge կայքէջում:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting