Սամվել Իսրաելյանը 15 տարեկան է, ծնվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում։ Նա փոքրուց սիրել է սպորտը։ Սամվելը 5 տարի է, ինչ զբաղվում է քիքբոքսով, նրա մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։
Նոյեմբերի 10-ին, Իտալիայում կայանալիք քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև Սամվել Իսրաելյանը։ Սամվելի մասնակցությունը պսակվել է հաջողությամբ։ Հաղթելով երկու հակառակորդներին իր քաշային կարգում՝ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նշենք, որ սա Սամվելի առաջին նման մասշտաբի մրցումն ու հաղթանակն էր։
Հավելենք, որ մարզիկը այս տարվա փետրվար ամսին Երևանում մասնակցել էր քիքբոքսինգի մրցումների, որտեղից ևս հաղթանակով էր վերադարձել։