NOR ռադիոկայանի հարցազրույցը Ֆլորա Բիչախչյանի հետ

NOR ռադիոկայանի հարցազրույցը Ֆլորա Բիչախչյանի հետ

NOR ռադիոկայանը հարցազրույց է ունեցել երգչուհի Ֆլորա Բիչախչյանի հետ։

Ֆլորա Բիչախչյանը 27 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Ախալքալաք քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան հասակը։ Այնուհետև Ֆլորայի մայրը որոշել է տեղափոխվել Ռուսաստան.

«Եւ մենք գնացինք նրա հետ: Բայց, այնուամենայնիվ, բավականին հաճախ էինք գնում Ախալքալաք, հատկապես երբ դեռ դեռահաս էի։ Երբեմն ամառս անցկացնում էի տատիկիս ու պապիկիս հետ, երբեմն ուղղակի գալիս էի մի քանի օրով։

Բայց հիմա, ցավոք, վերջին տարիներին ոչ հաճախակի եմ լինում Ախալքալաքում, քանի որ գրաֆիկի խտությունը երբեմն ուղղակի թույլ չի տալիս ինձ լինել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ։ Փառք Աստծո, որ վերջին անգամ եղել եմ զարմիկիս նշանադրաության ժամանակ մոտ կես տարի առաջ և միգուցե մի փոքր ավելին»,- NOR ռադիոկայանի հետ հարցազրույցում ասում է Ֆլորան և հավելում, որ մոտ ապագայում նախատեսում է նորից գալ Ախալքալաք։

Ֆլորան սկսել է երգել և ելույթ ունենալ բավականին վաղ՝ չորս տարեկանից։ Ֆլորայի մայրը ով այդ ժամանակ քանոն էր նվագում Ախալքալաքի մշակույթի տանը, որոշում է դստերը տանել Ախալքալաքի մշակույթի տուն` լսումների.

«Եվ նա ինձ բերեց լսումների Ալիկ Քսպոյանի մոտ, ով այն ժամանակ մշակույթի տան ղեկավարն էր, կարծում եմ հիմա էլ նա այնտեղ է, ով զարմանալի կոմպոզիտոր էր, դիրիժոր, երաժիշտ։ Նա այն ժամանակ համաձայնեց վերցնել ինձ իր խմբում:

Այսպիսով նա ինձ նույնիսկ նշանակեց ամենաերիտասարդ մենակատարներից մեկը: Ես ելույթ էի ունենում մեծ երաժիշտների, մեծահասակների հետ, երգում էի երգչախմբում։ Նաև սկսեցի
հաճախել պարային խմբակ, ինչպես նաև նույն Մշակույթի տանը, ընդհանուր առմամբ, հնարավորինս ներգրավված էի այն ամենի մեջ, ինչ տեղի էր ունենում այնտեղ:
Ես պաշտում էի այդ ամենը, պաշտում էի ելույթ ունենալ
։

Ալիկ Քսպոյանը նույնիսկ ինձ համար հայերեն երգ էր գրել, որը ես երգում էի, այն կոչվում էր «Ախ սիրուն ջան», նույնիսկ բառերը մի քիչ հիշում եմ, իսկ ընդհանրապես ամբողջ երգացանկը հայերեն էր։ Ես դեռ երգում եմ որոշ երգեր, այդ թվում՝ հայկական երգացանկ ունեմ»,- ասում է Ֆլորան։

Մանկության հետ կապված նրա ջերմ հիշողությունները ամենավառն են, հաճելին ու տպավորիչը.

«Իմ բոլոր հիշողությունները մանկությունից ամենաջերմն են, դրանք ուղղակիորեն կապված են Ախալքալաքի հետ, որովհետև այնտեղ են տեղի ունեցել առաջին ծանոթությունները, առաջին ընկերությունը, ընդհանրապես, ամեն ինչ, առաջինն այնտեղ էր։ Ես դպրոց  գնացի նաև Ախալքալաքում։

Երկու տարի սովորել եմ ռուսական դպրոցում, սովորել եմ ռուսերեն, քանի որ մայրս արդեն գիտեր, որ մենք տեղափոխվելու ենք»։

Մենք նաև Ֆլորայից հետաքրքրվեցինք նրա ուսման մասին։ Նա նշեց, որ հիմա այլևս ոչ մի տեղ չի սովորում, բայց ավարտել է Մոսկվայի պետական մշակույթի ինստիտուտի Էստրադային երգեցողության բաժինը.

«Սովորել եմ զարմանալի երգչուհի Էթերի Ջուզեպպե Նաբերյաշվիլիի հետ։ Մենք բաժնի ղեկավար ունեինք Լարիսա Դոլինան, ով ընդունում էր մեր քննությունները և հաճախ ինձ հինգ էր նշանակում։ Այնպես որ, իմ կարիերայում ամեն ինչ կորած չէ»,- հումորով պատասխանում է Ֆլորան:

Ֆլորան ապագայի և Ախալքալաքի հետ կապված ծրագրեր ունի և NOR ռադիոկայնի հետ զրույցում չթաքցրեց իր ծրագրերի մասին.

«Ես իսկապես սիրում եմ իմ հայրենի քաղաքը, հուսով եմ, որ ավելի հաճախ կգամ: Եվ այնուամենայնիվ, ես մի գաղափար ունեմ` ուզում եմ համերգ ունենալ Ախալքալաքում՝ մշակույթի տանը, որտեղ սկսել եմ իմ ճանապարհը։ Կարծում եմ, որ դա զարմանալի գաղափար է, և դա այն է, ինչ ես կցանկանայի անել: Ինչեւէ, հուսով եմ, որ կհաջողվի, և կհանդիպենք շուտով»:

Քանի որ Ֆլորան հարցազրույցի ընթացքում խոսեց իր մանկության տարիների մասին, որը հագեցած է եղել մշակույթով և հիշեց իր առաջին քայլերի ու Ալիկ Քսպոյանի մասին` մենք որոշեցինք նաև Ալիկ Քսպոյանից հետաքրքրվել , թե արդյոք հիշում է Ֆլորային և ինչպիսի սան է եղել։ Երբ մենք հարցրեցինք Քսպոյանին թե ճանաչու՞մ է Ֆլորա Բիչախչյանին, նա մեծ ուրախությամբ արձագանքեց և ասաց, որ ինքն էր ուզում այս առումով կապ հաստատել NOR ռադիոկայանի հետ։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը Ֆլորա Բիչախչյանի և Ալիկ Քսպոյանի հետ։ Հարցազրույցում Ֆլորան պատմում է Ախալքալաքի հետ կապերի մասին, իսկ Ալիկ Քսպոյանը մեծ գոհունակությամբ է խոսում իր սանուհու մասին.

Radio NOR · Հարցազրույց Ֆլորա Բիչախչյանի հետ

Հիշեցնենք` Ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի շրջանակում օրերս իր ելույթով փայլեց մոսկվայաբնակ Ֆլորա Բիչախչյանը։ Ֆլորայի կատարումը ոտքի հանեց մրցույթի ժյուրիի 100 անդամներին:

Ֆլորա Բիչախչյանն անցել է նախագծի կիսաեզրափակիչ փուլ: Նա կատարեց «Freed from desire» հայտնի երգը, որի մեջ ներառել էր նաև հայկական ոճը։