Ուսուցչի մասնագիտության հանդեպ սերը, որը ծնվեց հայրենի դպրոցում. Նարինե Խալաչյանի պատմությունը

Ուսուցչի մասնագիտության հանդեպ սերը, որը ծնվեց հայրենի դպրոցում. Նարինե Խալաչյանի պատմությունը

Նարինե Խալաչյանը ծնվել է 1971թ․ հունվարի 29-ին, Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում, սովորել է Ժդանովականի միջնակարգ դպրոցում և հենց այնտեղ էլ ձեռք է բերել սերը ուսուցչի մասնագիտության հանդեպ։

«Դպրոցն ավարտել եմ 1988 թվականին, իմ առաջին ուսուցչուհին եղել է Լուիզա Անտանոսյանը։ Ավարտելով դպրոցը՝ սովորել եմ մի շարք ուսումնական հաստատություններում և ընտրել եմ տարրական դասարանների ուսուցչի մասնագիտությունը»։

Նարինե Խալաչյանը մեզ հետ զրույցում պատմեց աշխատանքի ասպարեզում կատարած իր առաջին քայլերի, հաջողությունների ու ձեռքբերումների մասին․

«Արդեն 35 տարի է, որ աշխատում եմ, իմ աշխատանքը սկսել եմ Եֆրեմովկա գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ 1994թ․ տեղափոխվել եմ Ժդանովական գյուղի միջնակարգ դպրոց։ Ունեցել եմ շատ-շատ լավ դասարաններ, այս տարի կրկին ստանձնել եմ 1-ին դասարանի դասվարությունը»,- ասում է ուսուցչուհին և հավելում, որ այս տարվա իր դասարանը 9-րդ սերունդն է։

Նարինե Խալաչյանը բացի տարրական դասարանի ուսուցչուհի լինելուց, ունի նաև մաթեմատիկայի ավագ ուսուցչի կարգավիճակ։

Մեր այն հարցին, եթե կյանքում ևս մեկ հնարավորություն տրվեր մասնագիտություն ըտնրելու, ինչ մասնագիտություն կընտրեր նա, այդ հարցին Նարինե Խալաչյանը պատասխանեց․

«Իհարկե, ես կրկին կընտրեի մանկավարժի մասնագիտությունը, սիրում եմ աշակերտներին, հաճելի է նրանց հետ ամեն օր աշխատելը»։

Ընթերցեք նաև՝

Լուիզա Անտանոսյան. Մի կյանքի պատմություն

«Եթե նորից երիտասարդ լինեի, կրկին մանկավարժ կաշխատեի».Սպարտակ Թումասյան

Խնգո Քաշանյան. Վաստակաշատ ուսուցիչը / Լուսանկարներ