Նինոծմինդայի փողոցների մեծ մասը պատված են աղբով

Նինոծմինդայի փողոցների մեծ մասը  պատված են աղբով

Շրջելով Նինոծմինդայի տարբեր փողոցներով նկատելի է աղբի թափոններ քաղաքի տարբեր հատվածներում։

Խնդիրը գալիս է նաև մարդկանց անփութությունից։ Անհատ անձիք կատարելով շինարարական աշխատանքներ թափոնները ամիսներով թողնում են հենց մայթերում և փողոցում ինչը տհաճ է և խանգարում է անցորդներին։

Գրեթե բոլոր փողոցների երկայնքով աղբ է լցված, անգամ քաղաքի կենտրոնական փողոցում, որտեղ թափառող շները պատառոտում են աղբով լցվաց պարկերը։

Հարկ է նշել, որ չնայած կոմունալ ծառայությունը բարեխղճորեն քաղաքը մաքրում է աղբից, այնուամենայնիվ աղբի հարցը մնում է խնդրահարույց։

Հիշեցնենք, որ ուժի մեջ էր մտել տուգանքների մասին օրենքը, որտեղ մինչև 2 կիլոգրամ աղբը փողոց նետելու համար խախտողը կտուգանվի 80 լարիով (մոտ 33,2 դոլար), իսկ շենքի պատուհանից՝ 100 լարիով (մոտ 41,5 դոլար)։ 2 կիլոգրամից ավելի աղբը փողոց նետելը պատժվում է 150 լարի տուգանքով(մոտ 62,3 դոլար), իսկ պատուհանից՝ 500 լարիով (մոտ 208 դոլար)։ Հինգ և ավելի անվադող դեն նետողները ստիպված կլինեն 500 լարի տուգանք վճարել։ Վտանգավոր թափոններով շրջակա միջավայրի աղտոտման դեպքում ֆիզիկական անձանց տուգանքը կազմում է 400 լարի (մոտ 166 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ հազար լարի (մոտ 415 դոլար)։



Opinion, pooling and voting