Մայիսի 17-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտները դպրոցի բակում կազմակերպել էին ծառատունկ:
Ծառատունկին մասնակցում էին 10-րդ դասարանցիները իրենց կենսաբանության ուսուցչուհի Մելանիա Բդոյանի հետ միասին:
Թիվ 3 դպրոցը այս ծառատունկով մասնակցում է “Նիկո Կեցխովելու անվան մրցանակաբաշխություն 2018” մրցույթին, որի նախաձեռնողն է CENN կազմակերպությունը: Այն իրենից
ներկայացնում է դպրոցական մրցույթ, որին կարող են մասնակցել ուսուցիչներն ու աշակերտները: Մասնակից դպրոցը հավաքում է միավորներ` իրականացնելով բնապահպանական նախագծեր: Մրցույթը ներառում է կանաչապատում, շրջակա միջավայրի մաքրում և ծառատունկ:
Այս նախագիծը սկսվել է սույն թվականի ապրիլի վերջին և կավարտվի 2018թ. մարտի 21-ին:
“Մեր հաջորդ քայլը կլինի անտառների մաքրումը աղբից և աշակերտների ծանոթացումը ծառատեսակների և անտառի բնակիչների հետ: Նաև մեր պարտքն ենք համարում հետևել, որպեսզի մարդիկ էքսկուրսիաներից հետո մաքրեն անտառները իրենց հետևից”,- ասաց կենսաբանության ուսուցչուհի Մելանիա Բդոյանը:
Անահիտ Զալալյան