Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։
Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։
18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար:
19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։
20:15-ի դրությամբ այն կրկին արագացրել է իր աճը և կազմել 93 265 դոլար։
23:20-ին բիթքոյնի աճը դանդաղել է և կազմել 90 159 դոլար:
Այսպիսով, կրիպտոարժույթի գինը մեկ օրվա ընթացքում չորս անգամ սահմանել է նոր պատմական առավելագույնը։
Կրիպտոարժույթը սկսել է նկատելի թանկանալ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
«Թրամփն ասաց, որ ինքը կդառնա կրիպտո-նախագահ և կառաջնորդի Միացյալ Նահանգները առաջատար դիրքի այս ոլորտում»,-ավելի վաղ պարզաբանել է Թվային եվրոյի ասոցիացիայի (DEA) ղեկավար Յոնաս Գրոսը: