Ագրիչայ գետը գտնվում է աղետալի վիճակում

Ագրիչայ գետը գտնվում է աղետալի վիճակում

Ագրիչայ գետը, որը հոսում է Նինոծմինդայի կենտրոնով, շարունակում է մնալ աղտոտված։ Գետի այն հատվածը, որը հոսում է Հայոս-Քարթլոս փողոցի երկայնքով, ամբողջովին լցված է աղբով։

Չնայած տարիներ շարունակ NOR ռադիոկայանը ահազանգում է Ագրիչայ գետի աղետալի վիճակի մասին, սակայն խնդիրը մնում է չլուծված։

Բնակիչներից մեկը, ով անցնում էր փողոցով մեր նկարահանման պահին, նշեց. «քաղաքն ուներ մեկ գեղեցկություն, այն էլ դարձրել են աղբանոց»։

Նշենք, որ գետում առկա է տարատեսակ աղբ։ Նկատելի է նաև այն, որ ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, իսկ ամառվա սեզոնին այստեղից բուրում է տհաճ հոտ։