Մայիսի 18-ին Նինոծմինդայի գավառագիտական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և հայ մեծագույն գրող և բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտները գեղեցիկ ելույթներով զարդարեցին միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էր գավառագիտական թանգարանի տնօրինությունը` տնօրեն Արևիկ Տոներյանի գլխավորությամբ և թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհարիկ Ղարսլյանը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է ամբողջ աշխարհում 1977թ. ի վեր, ICOM-ի 11-րդ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշման համաձայն:
1992թ. ICOM-ի խորհուրդը, որը պաշտոնապես զբաղվում է Թանգարանների միջազգային օրվա կազմակերպմամբ, առաջարկեց այդ օրվա միջոցառումներն իրականավնել որոշակի թեմայով: Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի Թանգարանների միջազգային օրը նշվում է որոշակի խորագրով, և Թանգարանների միջազգային խորհուրդը միջոցառումների թեմայի հետ կապված ուսումնասիրություն է կատարում` այն բոլոր երկրների համար հասանելի դարձնելով:
Գնալով այս տոնը ավելի հանրահայտ է դառնում: 2007 թ.-ին` տոնի հռչակումից 30 տարի անց, Թանգարանների միջազգային օրվան մասնակցում էին 70 երկիր: 2015թ. այդ օրվա միջոցառումներին մասնակցել են 35 հազար թանգարաններ 145 երկրից:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան