Նինոծմինդայի քաղաքապետարանում ներկայացվեց 2024-ին կատարված աշխատանքների հաշվետվություն

Նինոծմինդայի քաղաքապետարանում ներկայացվեց 2024-ին կատարված աշխատանքների հաշվետվություն

Այսօր՝ նոյոմբերի 15-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանում ներկայացվեց մունիցիպալ հաշվետվություն, որի շրջանակներում քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում կատարված աշխատանքների մասին։ Հաշվետվությունը ներառում էր սկսած ճանապարհաշինարարական աշխատանքներից մինչև սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրված ֆինանսական օգնությունը։

Քաղաքապետը նշեց, որ կան նախագծեր որոնք դեռ կիսատ են և պետք է ավարտվեն մինչև 2025 թվականը։

Հաշվետվությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը և այլ պաշտոնատար անձիք։

Քննարկման ավարտին ելույթ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, ով մասնավորապես նշեց․- «Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսությունը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, գյուղացին, զբաղվելով գյուղատնտեսական ոլորտով, մշակելով կարտոֆիլ, չի կարողանում իրացնել իր բերքը»։

Պատգամավորը դիմեց քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց, որպեսզի գյուղատնտեսության զարգացման համար նախախաձեռնվեն հատուկ պայմաններ, այդ գործընթացում ներառվեն հատուկ մասնագետներ և խնդրին տրվի համապատասխան լուծում։