Մեղադրյալը Facebook-ում ստեղծել է ուսումնական ծրագրի խումբ ու գումարների շորթել

Մեղադրյալը Facebook-ում ստեղծել է ուսումնական ծրագրի խումբ ու գումարների շորթել

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության հետ համաձայնեցված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դատարանի որոշման հիման վրա ձերբակալվել է 1 անձ:

Հետաքննությունը պարզել է, որ այլոց գույքը խարդախությամբ ձեռք բերելու համար մեղադրյալը Facebook սոցիալական ցանցում ստեղծել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ենթադրաբար նախատեսված ուսումնական ծրագրի մասնակիցների խումբ, որում նա խաբել է 26 անձանց:

Այս կերպ մեղադրյալը 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ տիրացել է 26 ֆիզիկական անձանց պատկանող գումար՝ 36 000 լարիի չափով։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։

Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը։