Մարդի’կ, հարգեք ինքներդ ձեզ

Մարդի’կ,  հարգեք ինքներդ ձեզ

Վերջերս Ղալաչայի տարածքում տնկիներ տնկելուց և անցկացրած շաբաթօրյակից հետո կրկին աղբ է կուտակվել` ստեղծելով տհաճ տեսարան:

Ամենուրեք կարելի է հանդիպել պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկ և ապակյա շշերի և այլ աղբի թափոնների:

Բանն այն է, որ մեր քաղաքացիների որոշ մասը անփույթ կերպով է վարվում բնության հետ, անխնա կերպով կեղտոտում է այն և չի մաքրում իր հետևից:

Մարդկանց այս հատվածը, առաջին հերթին չի հարգում ինքն իրեն և այն մարդկանց աշխատանքը, ովքեր ջանք էին թափել այդ փոքրիկ անկյունում մաքուր շրջապատ ստեղծելու համար:
Մարդի’կ, հետևություն արե’ք ձեր կատարածից և մի’ մոռացեք, որ դուք էլ եք այս բնության մի մասնիկը:


Լուսանկարները տրամադրել է Նոր ռադիոյի աղբյուրը:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting