
Վրաստանի օդերևութաբանները երկրի տարածքի մեծ մասում անձրև, ուժեղ քամի և ձյուն են կանխատեսել, այդ թվում՝ նոյեմբերի 16-ին ծովում չորս բալանոց փոթորիկ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում սպասվում է անձրև, իսկ բարձրադիր շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ առատ։
Սպասվող տեղումները կարող են զգալիորեն մեծացնել ջրի մակարդակը Արևմտյան Վրաստանի փոքր գետերում, իսկ նախալեռներում և լեռնային տեղանքում՝ սողանքային գործընթացների առաջացում և ակտիվացում։
Բնական աղետների զարգացման ռիսկայնությունը գնահատվում է միջին։