Ասլան Բժանիան ասում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Ասլան Բժանիան ասում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ասում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած դե ֆակտո ընդդիմության կոչերին։

«Ես դիմում եմ Աբխազիայի ժողովրդին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։

Նախագահը, վարչապետը, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները մնում են տեղում և շարունակում են աշխատել։

Խնդրում եմ սադրանքների չտրվել. Ես կմնամ Աբխազիայում և կաշխատեմ նախկինի պես։ Ընդդիմության հետ բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա հրաժարական է տվել։