
Բորժոմիի մունիցիպալիտետի Ռվելի գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել.
«Բորժոմի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ ավտոմեքենան, հավանաբար, բախվել է ծառին։ Միջադեպի հետեւանքով տուժել է 2 մարդ։
Ներքին գործերի նախարարությունը գործի քննությունը սկսել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։