
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B լիգայի 1-ին խմբի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները։
Թիմերը ոչ-ոքի խաղացին 1-1 հաշվով։ 7-րդ րոպեին Վրաստանի հավաքականի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Այնուհետև, 76-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
Խմբային փուլի հինգ տուրից հետո Վրաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և առաջին տեղում է։ Ուկրաինան վաստակել է հինգ միավոր և չորրորդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղերում Իսլանդիան 2-0 հաշվով հաղթեց Մոնետենեգրոյին, Մոլդովան 1-0 հաշվով հաղթեց Անդորրային, իսկ Ուելսի ու Թուրքիայի հավաքականները չպարզեցին հաղթողին՝ 0-0։