
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեսազանգով շնորհավորել է Անդրիա Փուտկարաձեին՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթանակի կապակցությամբ։
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անդրիա Փուտկարաձեին միջազգային երաժշտական մրցույթում Վրաստանը ըստ արժանվույն ներկայացնելու համար և հաջողություն մաղթել նրան։
«Շնորհավորում եմ, Անդրիա: Դու լավ տղա ես ու լավ էլ երգեցիր։ Շատ ավելի մեծ հաջողություն! Համոզված եմ, որ ապագայում դեռ շատ հաջողություններ կունենաք»,- շնորհավորելիս ասել է վարչապետը։
Եվրատեսիլ 2024-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին շնորհավորանքների համար։
«Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հաղթանակս նվիրում եմ իմ երկրին: Շնորհակալություն Վրաստան»,- ասել է Անդրիա Փուտկարաձեն։