
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ախալքալաքը Ախալցիխեին կապող ճանապարհին իրար են բախվել երկու բեռնատար։ Վթարի հետևանքով երկու վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտում, որը պատճառել է առողջությանը նվազ ծանր վնաս։
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: