ԵՄ-ն այսօր կքննարկի Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը

ԵՄ-ն այսօր կքննարկի Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը

Եվրամիության արտգործնախարարների խորհուրդն այսօր կքննարկի Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։

Հանդիպումից հետո հայտնի կդառնա, թե արդյոք Եվրամիությունը կսկսի առանց վիզայի ռեժիմի կասեցման գործընթացը և արդյոք պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ։

Չորս ընդդիմադիր միավորումներ, որոնք բողոքում են Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ, ընդարձակ նամակով դիմել են ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին, որում կոչ են արել «աջակցել վրաց ժողովրդի պատմական պայքարին՝ երկրում ժողովրդավարությունը փրկելու համար»։

Վրաստանի հարցը օրակարգում երկրորդն է՝ Ուկրաինայից հետո։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս կիրակի, իր պաշտոնավարման հենց ավարտին, արեց այն, ինչ երկար ամիսներ պահանջում էր Կիևը. նա չեղարկեց ռուսական տարածքում ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով հարվածելու արգելքը։

Ֆրանսիան և Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ին, թույլ են տվել Ուկրաինային օգտագործել իրենց հեռահար SCALP/Storm Shadow հրթիռները, գրում է ֆրանսիական Le Figaro հրատարակությունը։

Որոշումները հրապարակվել են Ուկրաինայի հյուսիս-արևելքում Սումի քաղաքում տեղի ունեցած ողբերգության ֆոնին. կիրակի օրը ռուսական բալիստիկ հրթիռը խոցել է բարձրահարկ շենքը։ Զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։