
Նոյեմբերի 19-ին Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրևային եղանակ, իսկ նոյեմբերի 20-ից կդիտվի համեմատաբար տաք եղանակ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 19-ին տեղ-տեղ ձյուն կտեղա, իսկ նոյեմբերի 20-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +9 աստիճան տաքություն։