Մունիցիպալ բյուջեն բոլորի համար է. հանրային քննարկումները մեկնարկում են

Մունիցիպալ բյուջեն բոլորի համար է. հանրային քննարկումները մեկնարկում են

Նինոծմինդայում մեկնարկում են մունիցիպալ բյուջեի հանրային քննարկումները, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք և կարող են ներկայացնել իրենց նախագծերը։

Քաղաքապետարանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է նախնական տեսքով մունիցիպալ բյուջեն ներկայացնի Ավագանուն, իսկ Ավագանին նոյեմբերի 15-ից հետո մինչև նոյեմբերի 25-ը ներկայացնի հանրային քննարկաման։

Հանրային քննարկումները կսկսվեն նոյեմբերի 19-ից և կտևեն մինչև նոյեմբերի 25-ը բոլոր աշխատանքային օրերին։ Հանրային քննարկումները կսկսվեն ժամը 11։00-ից և կտևեն մինչև 12:00-ն, իսկ կեսօրից հետո`  15։00-ից մինչև 17։00-ն։

Ավագանու նախագահ Վահան Արոյանը կոչ է անում բոլորին մասնակցել մունիցիպալ բյուջեի քննարկմանը։

Ավագանին նախատեսել է նաև միջոցներ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար, որպեսզի նրանք ևս կարողանան մասնակցել մունիցիպալ բյուջեի հանրային քննարկմանը։

Հայտերը հնարավոր է ուղարկել Նինոծմինդայի ավագանու էլեկտրոնային հասցեին` ninotsmindasakrebulo@gmail.com :

Մանրամասները՝ տեսանյութում.