Նինոծմինդայի բնակիչները երեկ ուշադրություն են հրավիրել խմելու ջրի հետ կապված տագնապալի փաստի վրա՝ Պուշկին փողոցի խմելու ջրի ծորակներից վարդագույն ջուր է հոսել։ Այս մասին NOR ռադիոկայանին հայտնել են տեղի բնակիչները և լուսանկար ուղարկել խմբագրություն։
Լուսանկարի հրապարակումից հետո մի քանի հաղորդագրություններ են եկել քաղաքի այլ բնակիչներից, որտեղ նշել են, որ նմանատիպ վիճակ իրենք էլ ունեն, և ջուրը վարդագույն է։
Այսօր NOR ռադիոն կապ է հաստատել ջրամատակարարման ծառայության հետ՝ պարզելու պատճառը։ Նրանց խոսքով, երեկ ջրամբարների մոնիտորինգ է իրականացվել, սակայն ջրի բաղադրության փոփոխություններ չեն հայտնաբերվել։
«Մենք գործնականում նման դեպք չենք հիշում, որ այդպիսի բան տեղի ունենա, մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչու է ջրի հետ այդպիսի բան տեղի ունեցել», – ասել են ծառայությունից:
NOR ռադիոկայանը շարունակում է հետևել ջրի վիճակին և կրկնվելու դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։