
Այսօր՝ Նոյեմբերի 19-ին Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցը ամբողջությամբ փակ էր ջրագծերի վերափոխման աշխատանքների իրականացման պատճառով։ Նինոծմինդայում դեռևս շարունակվում են ջրագծերի փոխարինման աշխատանքները։ Չնայած նրան, որ եղանակային պայմաները վատթարանում են և ձմեռը մոտենում է, սակայն դեռ պարզ չէ, թե երբ վերոնշյալ ճանապարհահատվածում կավարտվեն աշխատանքները։
Հիշեցնենք, որ աշխատանքները սկսվել էին մի քանի ամիս առաջ։