Գծանշվում են ասֆալտապատված ճանապարհները

Գծանշվում են ասֆալտապատված ճանապարհները

Այս տարի՝ 2024թ․ ասֆալտապատվել են Նինոծմինդայի շրջանի մի շարք գյուղեր տանող, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհները, որոշ գյուղերում ճանապարհների եզրին նաև տեղադրվել են բետոնե ջրատար համակարգեր։

Նաև նշենք, որ մի քանի գյուղերում ասֆալտապատման նախագիծը վերջացնելուց հետո սկսվել է ճանապարհների գծանշման և ճանապարհանշանների տեղադրման աշխատանքները։

Գծանշումների իրականացումը պահանջում է բարձրորակ նյութերի օգտագործում, որոնք դիմացկուն են խոնավության, արևի ճառագայթման և ճանապարհային ծանրաբեռնվածության հանդեպ։

Ասֆալտի գծանշումները ճանապարհային անվտանգության կարևոր տարր են, որոնք ծառայում են տրանսպորտային միջոցների և հետիոտների շարժման կարգավորմանը։ Դրանք ընդգրկում են գծեր, սիմվոլներ և այլ նշաններ, որոնք կիրառվում են ճանապարհային մակերևույթի վրա՝ ցույց տալով երթևեկության գոտիներ, կանգառի գծեր, հետիոտնային անցումներ և այլն։

Հիշեցնենք, որ ասֆալտ-բետոնային աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Ստորև ներկայացնում ենք ասֆալտապատված ճանապարհները, որոնց մասին լուսաբանել է NOR ռադիոկայանը։ Ընթերցելու համարը մուտք գործեք հղումներ՝

Ասֆալտապատվում են Ջիգրաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհները

Ասֆալտապատվում են Մամզարա գյուղի գյուղամիջյան ճանապարհները

Ավարտին են մոտենում Վլադիմիրովկա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Ասֆալտապատվեց Փոքր Խորենիա գյուղ տանող ճանապարհը

Սամեբա-Ժդանովական ճանապարհի ասֆալտապատումը ավարտվեց