ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Թրամփ

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Թրամփ

Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, այս մասին ասվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Թրամփի ուղերձում:

Ինչպես նշվում է ուղերձում Միացյալ Նահանգները աջակցում է «սեփական ապագան որոշելու Վրաստանի իրավունքը»:

«Վրաստանի անկախությունը և ժողովրդավարությունը ոգևորիչ է աշխարհի համար: Ես և իմ վարչակազմը անհամբերությամբ սպասում ենք ձեր և Վրաստանի կառավարության հետ ապագա համագործակցությանը հանուն ընդհանուր արժեքների և մեր երկրների բարեկեցության»,-ասվում է Թրամփի՝ Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին ուղղված ուղերձում:

www.1in.am



Opinion, pooling and voting