Նոյեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում կայանված, խոտանված շտապօգնության ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանները: Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Երևանի բնակիչ Արթուր Իսկանդարյանից, ով հայտնել է, որ ինքը Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի օգնականն է և տեղեկացրել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքում անօթևան տղամարդու դի կա:
Ոստիկանները, ժամանելով նշված վայր, կայանված ու չշահագործվող շտապօգնության ավոտմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ղ.-ի դին;Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: