Սուրճի համաշխարհային արտահանումը 2023 թ․ և 2024 թ․ մարքեթինգային սեզոնում, որն ընդգրկում է անցյալ տարվա հոկտեմբերից այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, աճել է 11,7%-ով և կազմել 137,27 մլն պարկ։
Այս մասին ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության (ICO) զեկույցում։
Բացի այդ, կանաչ, այսինքն՝ չբոված սուրճի առաքումները աճել են 11,8%-ով և կազմել 123,75 մլն պարկ։
Մակրոշրջաններից Հարավային Ամերիկան պահպանում է սուրճի ամենամեծ արտահանողի դիրքը, որը 2023 թ․ և 2024 թ․ տարեկան սեզոնում իր մատակարարումն ավելացրել է 30,7%-ով՝ մինչև 66,13 մլն պարկ։
Մասնավորապես, Բրազիլիայում արձանագրվել է սուրճի ռեկորդային առաքում, որը կազմել է 49,03 մլն պարկ։
Այնուամենայնիվ, ասիական-խաղաղօվկիանոսյան սուրճի վաճառքը կրճատվել է 6,7%-ով և կազմել 40,62 մլն պարկ, մինչդեռ աֆրիկյան մատակարարումները, ընդհակառակը՝ աճել են 17,3%-ով և կազմել 16,02 մլն պարկ: