
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայումը դեռ շարունակվում է։
Միլլերը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման արդյունքում ԱՄՆ-ն արդեն քաղաքական քայլեր է ձեռնարկել, սակայն կձեռնարկի նաև այլ համապատասխան քաղաքական գործողություններ։
«Մենք արդեն ձեռնարկել ենք քաղաքական գործողություններ այս վերանայման արդյունքում և կձեռնարկենք այլ համապատասխան քաղաքական գործողություններ», – ասաց Միլլերը: