
Թբիլիսիի Գլդանի կամրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 5 մարդ է տուժել: Վնասվել են մի քանի մեքենաներ, Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։
Ըստ առկա տեղեկությունների՝ տուժածների առողջական վիճակին վտանգ չի սպառնում։