
Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Կիևին 275 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Այսօր ավելի ուշ Սպիտակ տունը կհայտարարի Ուկրաինային 275 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասել է նա լրագրողներին։
Ինչպես նշել է Օսթինը, նոր փաթեթը կներառի հրթիռային համակարգերի զինամթերք, հրետանի և հակատանկային զենքեր։