Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ցույցի ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների աշխատակիցների լրագրողական գործունեությունը ապօրինի խոչընդոտելու փաստով։
«Վրաստանի Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել այս տարվա նոյեմբերի 18-19-ը Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների աշխատակիցների լրագրողական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստով։
Հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վերջին ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել <<Mtavari arxi>> -ի օպերատորներից մեկը՝ Սերգի Բարամիձեն։
Մեդիա օմբուդսմենը կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանն անհապաղ հետաքննություն սկսել՝ գործակալություն են բերվել լրագրողների և օպերատորների նկատմամբ ոտնձգությունների և կալանավորման մասին հաղորդումներ։