Թորիայի խաղահրապարակն ու դրա շուրջ խնդիրները

Թորիայի խաղահրապարակն ու դրա շուրջ խնդիրները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում կառուցվել է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։ Ավելի հստակ՝ տեղադրվել են մի քանի սղարան և ճոճանակներ։

Թորիա գյուղի բնակիչները վաղուց էին երազում խաղահրապարակի մասին:

Գյուղում կան շատ երեխաներ, բայց նրանց զվարճանքի համար գրեթե ոչինչ չկար: Բնակիչները գոհ են այն փաստից, որ այժմ գյուղում երեխաների համար կա խաղի եւ հանգստի վայր, սակայն մյուս կողմից էլ մտահոգված են, որ խաղահրապարակը կառուցվել է ոչ այնքան բարեկարգ տարածքում։

Բանն այն է, տվյալ տարածքի հատվածում առկա է գոմաղբ ու խոշոր քարեր և հատկապես քարերի առկայությունը վտանգավոր է դարձնում երեխաների ժամանցը։

Վերոնշյալ խնդրով դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվացքների ծառայության բաժին։

Այն հարցին, թե ինչ սկզբունքով է ընտվրել տվյալ տարածքը, մեզ պատասխանեցին, որ տարածքը ընտրել են հենց բնակիչները։ Ենթակառուցվացքների ծառայության բաժնից նաև հայտնեցին, որ այս տարի և 2025 թվականին բարեկարգում չի նախատեսվում , սակայն գյուղացիները կարող են գյուղի ծրագրով նախատեսված գումարով բարեկարգել խաղահրապարակի տարածքը։

Բնակիչներն էլ իրենց հերթին չեն ուզում զիջել այն տարածքը, որը ավելի հարմարավետ կլիներ խաղահրապարակի կառուցման համար։