Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի

Ալկոհոլի գործածման անվտանգ չափաքանակ գոյություն չունի

Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով մտածված և ոչ մտածված վնասների, ինչպես նաև` սոցիալական ծանր հետևանքների առաջացման ռիսկը:
Ալկոհոլի չարաշահումն առաջացնում է զգալի ախտաբանական փոփոխություններ մարսողական և սրտանոթային համակարգերում։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տվյալների համաձայն` ալկոհոլը դասակարգված է որպես քաղցկեղածին։

Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, որը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Այլ փաստեր ալկոհոլի գործածման վնասակար հետևանքների մասին՝

ալկոհոլի վնասակար օգտագործումն ավելի քան 200 հիվանդության և վնասվածքների առաջացման պատճառ է,
աշխարհում տարեկան շուրջ 3 միլիոն մարդ մահանում է ալկոհոլի գործածման վնասակար հետևանքով:

Կա պատճառահետևանքային կապ ալկոհոլի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների, այլ սոմատիկ հիվանդությունների միջև։

2023 թվականի վիճակագրական տվյալներով` Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ։