Դեկտեմբերի 1-ից Վրաստանի բոլոր վարորդներից բարձր լեռնային շրջաններում կպահանջվի օգտվել ձմեռային անվադողերից։ Այս մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
«Ձմեռային ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը, ճանապարհի առանձին հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը պարտադիր է ձմեռային անվադողերով»,- հիշեցնում է վարչությունը։
Նաև, անհրաժեշտության դեպքում, ՆԳՆ-ն կարող է պարտադրել վարորդներին օգտագործել շղթաներ։
Ձմեռային անվադողերի և շղթաների նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները.
Անվադողի վրա պետք է լինի ձյան փաթիլի խորհրդանիշ:
Մեքենաների (M1) և բեռնատարների ((N1, N2, N3) անվադողերի հաստությունը պետք է լինի առնվազն 3 մմ, միկրոավտոբուսների (M2) և ավտոբուսների համար (M3) առնվազն 4 մմ:
Անվադողի արտադրությունից ոչ ավելի, քան 10 տարին չպետք է գերազանցի: Արտադրության ամսաթիվը պետք է հստակ տեսանելի լինի:
Ավտոբուսները (M3) և 3,5 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարները (N2, N3) կարող են ձմեռային անվադողեր օգտագործել առանց ձյան փաթիլի խորհրդանիշի։ Նման դեպքերում պարտադիր է առնվազն մեկ շղթա ունենալ բոլոր անվադողերին:
Շղթաները պետք է լինեն գործարանային և համապատասխանեն անվադողերի չափսերին։ Նախատեսված` ձյան և սառույցի վրա օգտագործելու համար։ Օգտագործել միայն ձյունոտ և/կամ մերկասառույցով ծածկված ճանապարհներին:
Եթե վարորդը չկատարի անվադողերի պահանջները, ապա նրա մեքենան կարող է ուղարկվել տուգանային հրապարակ և նշանակվել տուգանք 100 լարիի չափով։