Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցներում տեղի ունեցան թրեյնինգներ` մարդահամար անցկացնելու թեմայով։ Թիվ 2 դպրոցում թրեյնինգը անցկացնում էր թիվ 1 սեկտորի պատասխանատու Վարդան Մահտեսյանը։
Թրեյնինգին մասնակցում էին այն անձինք, ովքեր Նինոծմինդայի մունիցիպալիտետում պետք է անցկացնեն մարդահամարի լրացման աշխատանքները։ Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին պլանշետներ, որպեսզի կարողանան աշխատել հատուկ ծրագրով։
Վարդան Մահտեսյանը NOR-ի հետ զրույցում նշեց․
«Ամբողջ Վրաստանում անցկացվում է մարդահամար, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։ Առաջին մարդահամարը Վրաստանում անցկացվել է 2014 թվականին։ Այս մարդահամարի ընթացքում պետք է իրենց անձնական տվյալների մասին հարցեր տանք անձնագրի հետ կապված, թե որ երկրի քաղաքացի է, այս մարդահամարում պետք է ներառվեն ոչ միայն Վրաստանի քաղաքացիներ այլ նաև ուրիշ երկրի։ Բացի դրանից մենք ունենք քաղաքացիներ, ովքեր չեն համարվում ոչ մի երկրի քաղաքացի, այսինքն լինելու են մարդիկ, ովքեր բնակության վայր չունեն, տվյալ անձիք նույնպես պետք է լինեն այս մարդահամարում։ Բացի այդ, պետք է անցկացվի գյուղատնեսական թեմայով հարցում անասնապահության, հողագործության հետ կապված։ Պետք է խնդրենք, որպեսզի բնակիչները համագործակցեն մեզ հետ և լինեն տեղեկացված»։
Վարդան Մահտեսյանը նաև հավելեց, որ այս մարդահամարը երկրի համար շատ կարևոր է և սա իրականացվում է նաև նրա համար, որպեսզի պարզ լինի, թե որքան է կազմում բնակչության քանակը, ինչ կրոնի մարդիկ են ապրում երկրում, ինչով են զբաղված և վերջապես որքան սնունդ է հարկավոր, որպեսզի ապահովեն քաղաքացիներին։
Լսել նաև աուդիոնյութը․