
Դեկտեմբերի 28-ից « Armenian Airlines»-ը կանոնավոր չվերթներ կսկսի Երևանի-Թբիլիսիի միջև։ Այս մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն ամեն օր Airbus 321-200 ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունը կկազմի 50 րոպե։
Ներկայումս Հայաստանի մայրաքաղաքից Թբիլիսի կանոնավոր չվերթներ է իրականացնում միայն Georgian Airways-ը։
Ավիաընկերությունը երթուղին իրականացնում է շաբաթական երեք անգամ։