Սթիվեն Լինչը ցանկություն ունի գնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, եթե «Գազպրոմը» սնանկանա

Սթիվեն Լինչը ցանկություն ունի գնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, եթե «Գազպրոմը» սնանկանա

Մայամիից ամերիկացի ներդրող Սթիվեն Լինչը ցանկություն է հայտնել գնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, եթե ընկերությունը սնանկանա։

Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Լինչը գնումը տեսնում է որպես Եվրոպայի էներգակիրների մատակարարման վրա ամերիկյան վերահսկողության հաստատում, ինչպես նաև Ռուսաստանի վրա ազդեցության լծակ Ուկրաինայում պատերազմի ավարտի բանակցություններում:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Սթիվեն Լինչը Մոսկվայում բիզնես է անում արդեն երկու տասնամյակ։ Սակայն հրապարակումը ենթադրում է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով նա չի կարողանա հեշտությամբ գնել գազամուղը, ինչի համար անհրաժեշտ կլինի Սպիտակ տան թույլտվությունը։

«Nord Stream 2 AG» գազատարի 100 տոկոս սեփականատերը «Գազպրոմն» է: Մինչև ուկրաինական պատերազմը՝ «Գազպրոմի» գործընկերներն էին հինգ եվրոպական էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են բրիտանական Shell-ը, ավստրիական OMV-ն, ֆրանսիական Engie-ն և երկու գերմանական ընկերություններ` Uniper և Wintershall։ Գործընկերները գազատարի կառուցումը ֆինանսավորել են 50%-50%-ով։

Գազատարի ընդհանուր արժեքը 10 մլրդ եվրո է։

Ի գիտություն՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման պատճառով ռուսական գազատարով Գերմանիա գազի մատակարարումն այլևս չի դիտարկվում։ Խողովակաշարը մասամբ վնասվել է 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունից և երբևէ առևտրային շահագործման չի հանձնվել։ Ավելի քան 1200 կիլոմետր երկարությամբ գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ շրջանցելով տարանցիկ երկրները՝ Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը, Արևելյան Եվրոպան և Բալթյան երկրները։

Հայտնում է BPN