Կոմունալ ծառայությունը մաքրում է նախընտրական պաստառները

Կոմունալ ծառայությունը մաքրում է նախընտրական պաստառները

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, նկատեցինք, որ Նինոծմինդա քաղաքը մաքրվում է նախընտրական պաստառներից։ Մաքրման աշխատանքները իրականացնում է Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը։

NOR ռադիոկայանը կապ հաստատեց Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու, թե միայն Նինոծմինդա քաղաքում են իրականացվում պաստառների մաքրման աշխատանքներ, թե նաև մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ ևս փակցված են պաստառներ։ Անդրանիկ Բդոյանը մեզ հայտնեց, որ մաքրման աշխատանքները իրականացվում են միայն Նինոծմինդա քաղաքում։

Հիշեցնենք, որ նախքան ընտրությունները տարբեր կուսակություններ Նինոծմինդայի մունիցիպալիտետում քարոզարշավի նպատակներով տարբեր վայրերում փակցրել էին իրենց գովազդային պաստառները, ամենաշատը դրանք նկատելի էին Նինոծմինդա քաղաքում։