
Նոյեմբերի 25-ից Վրաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը էապես կնվազի.
Նոյեմբերի 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ առատ։ Բարձր լեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ։
Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։