IDS Borjomi ստուգողական փաթեթը գնելու մրցույթում հաղթել է «Ալֆա բանկը»: Գործարքի արժեքը կարող է կազմել 300 մլն դոլար, իսկ բուն գործարքը մինչեւ տարեվերջ փակ է:
Ըստ «Կոմերսանտ» թերթի աղբյուրների՝ «Ալֆայի» կառույցները որոշել են չգնել ամբողջ բիզնեսը հիմնական սեփականատերերից` հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքից, այլ գործող բաժնետերերին թողնել արժեթղթերի 15-ից 30% -ը:
Մյու հավակնորդների շարքում անվանվել են նաեւ Standard Capital-ը, TPG-ն, Klever Asset Management-ը, «Սիստեման», «Ալֆա գրուպին» կից հիմնադրամը, ինչպես նաեւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին կից հիմնադրամներից մեկը:
«Ալֆա գրուպի» աղբյուրը ճշտել է, որ բանկը կարող է լիովին կամ մասնակի ֆինանսավորել այդ գործարքը: Ըստ նրա տեղեկությունների` տվյալ պահին կողմերը մտադրությունների մասին համաձայնագիր են ստորագրել:
Պատարկացիշվիլիի այրի Ւննա Գուդավաձեի ներկայացուցիչը հաստատել է, որ ընտանիքը դիտարկում է ընկերության վաճառքի հնարավորությունը:
Դեկտեմբերի 20-ին IDS Borjomi-ի նկատմամբ «Ալֆա գրուպի» հետաքրքրության մասին հայտնել էր Պետդումայի Անվտանգության եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Լուգովոյը` ելույթ ունենալով Պետդումայում: Ըստ նրա տվյալների` Պատարկացիշվիլիի ընտանիքը Բորիս Բերեզովսկու հետ գաղտնի համաձայնություն է կնքել, ըստ որի` փախստական օլիգարխը ստանում է ընտանիքի ակտիվների վաճառքից ստացված արդյունքների կեսը:news.am