Նինոծմինդա քաղաքի երեք դպրոցներում, որոնցում Վերջին զանգի արարողություն էր անցկացվում, միավորեց ֆլեշմոբը:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում կամակերպած Վերջին զանգի արարողությունը իրենից ներկայացնում էր ուսուցիչներին վերագրված անվանակարգեր, հումորային համարներ, երգեր, բեմադրություններ:
Պարեր, շնորհավորանքներ և շրջանավարտների ու ուսուցիչների ծաղրանկարների հիման վրա արված սլայդ շոուներ: Այսպիսին էր Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում կազմակերպած Վերջին զանգի արարողությունը: Թիվ 3 դպրոցն այս տարի ուներ 6 շրջանավարտ:
Իսկ թիվ 2 դպրոցում շրջանավարտները կազմակերպել էին բեմադրություն, որտեղ նրանք թևակոխում են նոր կյանք հին ատրիբուտներով, չնայած որ ամեն ինչ ժամանակակից էր՝ արտասահմանյան երաժշտություն և հայ ավանդական քոչարի:
2016-2017 ուսմանական տարում Նինոծմինդայի մունիցիպալիտետում դպրոցն ավարտում են 350 շրջանավարտներ:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում
Գարուշ Արզումանյան