Ազատության հրապարակում սկսվում է կանանց բողոքի երթը. «ճամպրուկներով» ակցիայի մասնակիցները հավաքվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) շենքի մոտ։
Ճամպրուկների վրա գրված է՝ «Բիձինա, հեռացիր, ես մնում եմ», «Վրաստանն առանց մոր, որին կարոտում եմ», «Ո՛չ բռնի արտագաղթին», «Արտագաղթը ընտրություն չէ»։
Կազմակերպիչները հայտնել են, որ երթը կավարտվի օլիգարխ, «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրում։
«Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամ Մեդեա Մետրևելին ասել է, որ մինչև երթի ավարտը կհրապարակվի ցուցարարների վերջնական հայտարարությունը։ Նա ընդգծել է ցույցի խաղաղ բնույթը։
Սակրեբուլոյի շենքի մոտ մոբիլիզացվել է պարեկային ոստիկանություն։
Միջոցառումը կազմակերպում են մի շարք հասարակական կազմակերպություններ և կուսակցություններ՝ «Կանանց շարժում», «Սաֆարի», «Կանայք Վրաստանից», «Հանուն փոփոխության» կոալիցիան, «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար»։