ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը՝ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին:
«Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
Վերջինս օրերս հայտնել էր, որ Թրամփի օրոք զբաղվելու է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմամբ ու զարգացմամբ:
«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո: Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Թենին:
Tert.amhttps://www.tert.am/am/news/2024/11/24/us-armenia/4213887