Խորհրդարանի առաջին նիստին մասնակցում է նաև Բիձինա Իվանիշվիլին

Խորհրդարանի առաջին նիստին մասնակցում է  նաև Բիձինա Իվանիշվիլին

Նոյեմբերի 25-ին ժամը 12:00-ին բացվել է Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։

«Վրացական երազանքի» մյուս անդամների հետ հանդիպմանը մասնակցում է կուսակցության պատվավոր նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համարը, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիային զուգահեռ խորհրդարանում հավաքվել էին «Վրացական երազանք»-ի անդամները։

Ցուցարարների մի մասը գիշերել է խորհրդարանի մոտ, իսկ մի մասն էլ առավոտյան ժամը 9-ից միացել է բողոքի ակցիային։

Առաջին նիստին մասնակցում են միայն «Վրացական երազանքի» անդամները. անցողիկ շեմը հաղթահարած մյուս չորս կուսակցությունները, ինչպես նախագահը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ։

Խորհրդարանի նիստը բացել է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Լադո Կախաձեն։