Այսուհետև վարորդների համար պարտադիր է դառնում դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը երթևեկել ձմեռային անվադողերով։
Նոյեմբերի 22-ին NOR ռադիոկայանի լրագրողները ռադիոկայանի կայքէջում ժողովածու էին տեղադրել ավտոմեքենաների ձմեռային անվադողերի պարտադրման և թանկացման մասին։
Ժողովածուի մեջ նշվում էր, որ «Ավտոբան» ընկերության հիմնադիր Բակուր Խունդաձեն տեղեկացրել է անվադողերի գնի աճի մասին։ Նա նաև տեղեկացրել է, որ 7 աստիճանից ներքև անվադողերի փոխարինումը պարտադիր է։
Իսկ ինչ վերաբերում է ծախսերին՝ Խունդաձեն հայտնել էր, որ Չինաստանում կա բեռնարկղերի պակասի խնդիր, որի պատճառով ել ծախսերը բարձրացել է 3,4%-ով։
Նյութում նաև նշված է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ճանապարհների որոշ հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։
Այս թեմայի շուրջ, NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրին Նինոծմինդայի շրջանի բնակչության հետ։
Հարցման մանրամասները բնակիչների կարծիքների մասին լսեք աուդիոնյութում.