Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի սան Աննա Ղարսլյանը Իտալիայի Պիզար քաղաքում անցկացվող միջազգային փառատոնում ստացել է հատուկ մրցանակ:
Աննա Ղարսլյանը 13 տարեկան է, նա մանկուց մասնակցել է տարբեր մրցույթների, փառատոնների և վերադարձել լավ արդյունքներով:
Հիշեցնենք, որ նա վերջերս Թբիլիսիում մասնակցել էր ՛՛Ապագայի աստղեր՛՛ փառատոնին, որտեղ նույնպես հաջող էր հանդես եկել: Հենց այդ փառատոնի կազմաերպիչ Նինո Կուպատաձեն էլ առաջարկել է մասնակցել Իտալիայում տեղի ունենալիք մրցույթին: Մրցույթի ժամանակ Աննան ներկայացրել է 3 երաժշտական համար: Մրցույթին մասնակցելու համար Աննային հովանավորել է ՛՛Ադկեն՛ հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը:
Նույն այս հիմնադրամը հոգացել է նաև այն մասնավոր դասերի համար, որոնք Աննան ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: