Քանի որ մոտենում է ձմեռը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի ջեռուցման հարցըը շարունակում է մնալ ակտուալ։ Այն գյուղերում, որտեղ դեռ գազ չկա, տեղի բնակիչները ջեռուցման համար օգտագործում են փայտ, ածուխ, աթար։ Դժվարություններն այստեղ առաջանում են ոչ միայն վառելիքի բարձր գնի, այլ նաև ռեսուրսների և աշխատուժի ծախսերի պատճառով, որոնք ուղեկցում են այդ գործընթացներին։
Նինոծմինդայի գյուղերում՝ Սամեբա, Ժդանովական, Եֆրեմովկա, Գորելովկա, Օրլովկա, Փարվանա, Վլադիմիրովկա, Տամբովկա և Ախալի Խուլգումո գյուղերում ջեռուցման համար հիմնականում օգտագործվում են վառելափայտ, քարածուխ և աթար։ Այնուամենայնիվ, այդ ռեսուրսները ոչ տնտեսական են, ոչ էլ հեշտ հասանելի: Ռադիո NOR-ը փորձեց պարզել, թե մոտավորապես որքան արժե ձմռանը պատրաստվելը։
4,50 խմ վառելափայտն արժե 1200 լարի, ինչը լուրջ ծախս է տեղի բնակչության զգալի մասի համար։
Ածուխի 1 տոննայի գինը 350 լարի է։ Ջեռուցման ամենամատչելի մեթոդը գոմաղբի օգտագործումն է, սակայն դրա արտադրությունը ենթադրում է նաև լրացուցիչ աշխատանքային ծախսեր։ Բանվորների աշխատանքի արժեքը 10-15 լարի է, իսկ տրակտորային ծառայությունների արժեքը՝ ժամում 30 լարի։ Այնուամենայնիվ, գոմաղբը չորացնելու համար ամբողջ ամառ պետք է ապավինել արևոտ եղանակին։
Բնակիչները, ում համար ամենամյա ձմեռային սեզոնը մշտական մարտահրավեր է, պնդում են, որ նախընտրում են գազի համար ամսական վճարել 500 լարի, քան դիմանալ այսօրվա դժվարություններին։
«Թրիքը չորացնելը բարդ գործընթաց է։ Մենք ամբողջ ամառ այս աշխատանքով ենք զբաղվում: Եթե ամառը անձրևոտ է, մենք չենք կարող թրիքը չորացնել և ձմռանը պարզապես կսառչենք»,- ասում են տեղի բնակիչները։
Նինոծմինդայի գյուղերի բնակչության ամենօրյա պայքարը վառելիքի համար ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ գազիֆիկացման բացակայությունը դժվարին պայմաններում է պահում այս գյուղերի բնակչությանը։ «NOR» ռադիոկայանը բազմիցս գրել և անդրադարձել է Նինոծմինդայի գյուղերի գազիֆիկացման խնդրին, սակայն այս խնդիրը կրկին մնում է չլուծված։